4385 դիտում
16:30 21-11-2017
Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների քաղաքապետները ստորագրել են բարեկամության հռչակագիր
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների քաղաքապետները ստորագրել են բարեկամության հռչակագիր:
Տեսակապի միջոցով իրականացված ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև «Ֆրանսիայում Արցախի օրեր» ծրագրի շրջանակում Ալֆորվիլ քաղաքում գտնվող հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահը ողջունել է Բերձոր և Ալֆորվիլ քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը՝ այն համարելով նշանակալի իրադարձություն՝ քաղաքական, իրավական և բարոյական տեսանկյուններից:
«Առաջին հերթին մենք այն դիտարկում ենք՝ որպես բարեկամ երկիր Ֆրանսիայի հետ կապերի ամրապնդման և զարգացման կարևոր հիմք: Ֆրասիայի վարչական շրջանների հետ փոխգործակցությունը մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է, և քույր քաղաքների ցանկի և աշխարհագրության ընդլայնումը, նրանց հետ կապերի խորացումն այս քաղաքականության առանցքային բաղադրամասերից է: Ալֆորվիլ քաղաքի հետ Արցախի համագործակցությունը թեպետ երկար տարիների պատմություն չունի, բայց արդեն վերածվել է բարեկամության»,- մասնավորապես ասել է Բ. Սահակյանը և հավելել, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում երկու քաղաքների միջև համագործակցությունը խոստումնալից հեռանկար կունենա:
Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչն իր հերթին կարևորել է բարեկամության հռչակագրի ստորագրումը:
«Ողջունելով ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելու և զարգացնելու Արցախի բնակչության հետևողական քայլերը, գիտակցելով ժողովուրդների միջև երկխոսությանը նպաստելու և Հարավային Կովկասում վերջնական խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը՝ կնքում ենք բարեկամության հռչակագիր»,- նշել է Մ. Ժերշինովիչը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը՝ հույս հայտնելով, որ տեսակապի միջոցով ձևավորվող հարաբերություններն ընդամենը նորագույն տեխնոլոգիաների հնարավորության մասին են խոսում: Նրա խոսքով՝ ապագայում ձևավորվելիք աշխատանքային օրակարգում մեծ տեղ կտրվի կենդանի շփումներին և որպես առաջին քայլ ֆրանսիացի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Բերձոր:
Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Պաշտոնական արարողակարգից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Սարիբեկյանն ասել է, որ, ամրագրելով այս հռչակագիրը, ցանկանում են ամրապնդել երկու քաղաքների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը, նպաստել քաղաքների միջև հարաբերությունների զարգացմանը և ստեղծել միջավայր, որի միջոցով համայնքները հնարավորություն կստանան կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական կառավարման ոլորտներում ընդհանուր ծրագրեր իրականացնելու:
«Մեր համագործակցությունը կնպաստի նաև փորձի և մասնագիտական հմտությունների փոխանակմանը: Կհամակարգի և շարունակական կապ կապահովի մարդասիրական օգնության, վերակառուցման և զարգացման ծրագրերում՝ ի օժանդակություն կարիք ունեցող բնակչության:
Ինչպես նաև հնարավորություն կընձեռի երկուստեք ավելի ճանաչելու միմյանց պատմամշակութային ժառանգությունը»,- ասել է Ա. Սրիբեկյանը և տեղեկացրել, որ Բերձորը բարեկամության հռչակագիր ունի կնքած նաև ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Հայլանդ քաղաքի հետ:
Ալֆորվիլ (ֆրանս.՝Alfortville) քաղաքը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից 7.6 կմ հեռավորության վրա՝ Իլ-դը-Ֆրանս երկրամասում: 2013թ.-ի տվյալներով ունի 44 818 բնակիչ:
[url=http://artsakhpress.am/arm/news/76480/berdzori-ev-fransiayi--alforvil--qaxaqneri--mijev--barekamutyan--hrchakagir--e--storagrvel.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3718 դիտում
14:02 04-04-2018
Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև բարեկամության հռչակագիր է կնքվել
11613 դիտում
15:45 05-12-2020
Սյունիքի մարզի բոլոր քաղաքների քաղաքապետները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին
Այս բաժնից
868 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1234 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
742 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ