211652_close_icon
views-count7381 դիտում article-date 21:37 20-11-2017

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Չինաստանի՝ ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ապահովման լիազոր Չէն Հոպինի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ապահովման լիազոր Չէն Հոպինի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՉԺՀ Հասարակական անվտանգության նախարարության հակաահաբեկչական գործունեության վարչության, Արտաքին գործերի նախարարության արտաքին անվտանգության դեպարտամենտի, մի շարք այլ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության փոխգործակցության շարունակական զարգացումը՝ հատկապես արդի մարտահրավերների՝ ահաբեկչության, կիբերհանցավորության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում: Չէն Հոպինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստեց, որ Չինաստանի և Հայաստանի իրավապահների գործակցությունն ամրապնդվելու է, քանի որ ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ, իսկ ահաբեկչության ու կիբերհանցավորության դեմ համատեղ պայքարը ժամանակակից աշխարհի գերխնդիրներից է, և այդ ուղղությամբ կարելի է լուրջ արդյունքներ արձանագրել միայն փոխգործակցոթյունը նոր մակարդակի բարձրացնելու դեպքում: Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ համատեղ աշխատանքի արդյունավետության գրավականներից են տեղեկատվության փոխանակումը, մասնագետների վերապատրաստման գործընթացի ընդլայնումը, տեղեկատվական անվտանգության ապահովումը, փորձաքրեագիտական հետազոտությունների և փորձաքննությունների կազմակերպումը: Գոհունակություն հայտնելով այս բնագավառներում արդեն իսկ առկա ձեռքբերումների կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ գործընկերության խորացման շնորհիվ արդյունքներն ավելի առարկայական են լինելու: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր