ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետին
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Միհրան Դավթյանն ազատվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետի պաշտոնից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի