Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Թուրքիայի ԱԳ նախարարություն է կանչվել այդ երկրում Ռուսաստանի դեսպանը, ում թուրքական կողմն իր վրդովմունքն է հայտնել՝ հայտարարելով, որ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական կործանիչներից մեկը հոկտեմբերի 3-ին խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Միջադեպի հետ կապված՝ օդ են բարձրացվել թուրքական F-16 կործանիչներ:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ թուրքական իշխանությունները խստորեն նախազգուշացնում են Ռուսաստանին, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն: