4551 դիտում
16:02 20-11-2017
Արսեն Ջուլֆալակյան. Ձգտելու եմ հասնել իմ բարձր մակարդակին
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը երկար դադարից հետո վերադառնում է միջազգային գորգ:
Սա պայմանավորված է ըմբշամարտի նոր կանոններով: Աշխարհի առաջնությունից հետո պարզ դարձավ, որ 2018 թվականից ըմբշամարտում նորից կկիրառվի չորեքթաթ դրությունը, կլինեն նոր քաշային կարգեր ու էլի որոշ փոփոխություններ.
«Կանոնների փոփոխությունները ինձ շատ հարազատ են ու հաճելի, չորեքթաթ դրություն, ամեն օր կշեռք, նաև քաշային կարգերն են շատ հարմար:
Վերադառնալու եմ՝ ձգտելով հասնել իմ բարձր մակարդակին: Ամենակարևորը՝ ունեմ մեծ ցանկություն, կա մոտիվացիա, զգում եմ, որ պատրաստ եմ: Պայքարելու եմ Տոկիո 2020-ի համար: Այնտեղ պետք է լրացնեմ Ռիոյի օլիմպիական խաղերի բացը: Չեմ ցանկանում Տոկիո գնալ պարզապես մասնակցության համար:
Եթե զգամ, որ մեդալի համար չեմ կարող պայքարել, հաստատ կթողնեմ, անիմաստ չեմ տանջի ինձ: Բայց ներքին համոզմունք կա, որ ստացվելու է»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Արսեն Ջուլֆալակյանը:
Ըմբիշն օրեր առաջ ստացել է ամբողջական կանոնակարգը և դեռ չի հասցրել լիովին ուսումնասիրել: Սակայն, ըստ նրա՝ նոր կանոններով մրցավարական սուբյեկտիվությունը հասնելու է նվազագույնի.
«Իմ տվյալներով յուրաքանչյուր մրցափուլում լինելու է մեկ չորեքթաթ դրություն: Պարտադիր չէ, որ այն տարբեր մարզիկների օգտին լինի: Ինչ-որ տեղ պահպանվում է մրցավարի սուբյեկտիվությունը, նա է որոշելու՝ որ ըմբիշն է ակտիվ:
Ամեն դեպքում, 95 տոկոսով մրցավարը չի փորձելու միջամտել սուբյեկտիվ կերպով: Դա նաև ֆեդերացիայի հեղինակության հարցն է: ՄՕԿ-ը շատ լուրջ հետևում է բոլոր ֆեդերացիաներին, ու յուրաքանչյուր բողոք, հարված է տվյալ մարզաձևի միջազգային ֆեդերացիային:
Կարծում եմ՝ կողմնապահություն կարող է լինել որոշիչ գոտեմարտերում կամ իքս թվով հավաքականների համար: Իհարկե, բացարձակ օբյեկտիվություն ոչ մի բնագավառում չկա: Պետք է սպասել նման զարգացումների: Բայց մի բան է, երբ սուբյեկտիվությունը 50/50 է, այլ բան՝ 90/10 հարաբերակցությունը: Կարծում եմ՝ 2018 թվականից ուժի մեջ մտնող կանոններով հասնում ենք նրան, որ ավելի մեծ դեր խաղում են մարզիկի որակները»,- նշեց ըմբիշը:
Տարեսկզբին Ջուլֆալակյանը կմասնակցի Հայաստանի առաջնությանը և կփորձի ընդգրկվել ազգային հավաքական:
Նմանատիպ նյութեր
2445 դիտում
22:20 31-07-2015
Վարուժան Սուքիասյան. Ապագայում ձգտելու ենք հաջողությունների հասնել եվրոպական ակումբային մրցաշարերում
1429 դիտում
21:37 08-08-2024
Չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտվել է քաղաքական խաղերում. Հայացքն Արցախին․ Արսեն Ջուլֆալակյան
Այս բաժնից
2275 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2938 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2449 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում