211652_close_icon
views-count131304 դիտում article-date 17:00 19-11-2017

Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. 23-ամյա նախրապահը խոշոր եղջերավոր անասուններ արածացնելիս ականի վրա պայթել է, օպերատիվ են գործել Հադրութի բժիշկները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ժամը 15։00-ի սահմաններում Հադրութի տարածաշրջանի Վայլոավան հանդամասում խոշոր եղջերավոր անասուններ արածացնելիս ականի վրա պայթել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հարություն Ավագյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ուսի և ոտքի հատվածներում ստացել է բեկորային վնասվածքներ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը նրան նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, այնուհետև տեղափոխել Հադրութի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, ամպուտացիայի խնդիր չի եղել։

Նմանատիպ նյութեր