18685 դիտում
16:45 18-11-2017
Արամ MP3-ն ու Սևակ Խանաղյանը անմոռանալի երեկո պարգևեցին երիտասարդներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նշվեց Ուսանողության միջազգային օրը։ Երեկոյին ներկա էին և իրենց շնորհավորանքները երիտասարդներին հղեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Երևանից և հանրապետության մարզերից հրավիրված շուրջ 13 հազար երիտասարդների համար կատարումներով հանդես եկան սիրված երգիչներ Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը։ Սևակ Խանաղյանը, շնորհավորելով Ուսանողության միջազգային տոնը, նշեց, որ ուրախ է գտնվել այս բեմում և երգել այսքան լավ մարդկանց համար։ Նա կոչ արեց ուսանողներին ուսման տարիներից վերցնել հնարավորինս շատ գիտելիքներ, որպեսզի հետագայում չզղջան։
Արամ MP3-ը ցանկացավ երիտասարդներին՝ լինեն խենթ ու խելառ, էքսպերիմենտներ սիրող, հաղթահարեն արգելքներն ու միշտ առաջ գնան։
Կազմակերպիչներն անակնկալ էին պատրաստել ներկաներին. հանդես եկան նաև ամերիկահայ մեծահամբավ երգիչ Սեբուհ Սիմոնյանն և դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը։
Համերգը կայացել է երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Երեկոյի կազմակերպիչներն էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Ջազի հայկական ասոցիացիան։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1567 դիտում
12:00 16-08-2014
DJ-ները 3-ժամյա թեժ երեկո պարգևեցին երիտասարդներին. ֆոտոշարք
15100 դիտում
16:56 29-01-2018
Սևակ Խանաղյանը երգեց Kololak ռեստորանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Slaq.am
25562 դիտում
11:57 23-02-2018
Սևակ Խանաղյանը, «Կամիլ» շոուն ու ևս 3 մասնակից «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակչում
Այս բաժնից
2665 դիտում
14:34 30-11-2024
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի
2515 դիտում
23:23 29-11-2024
Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի
2845 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար