3973 դիտում
22:21 17-11-2017
Ջոն Գրինի «Թղթե քաղաքները» մուտք է գործում դպրոցական գրադարաններ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները «Գրքի մուտքը գրադարան» նախագծի շրջանակում նոյեմբերի 17-ին ծանոթացան Ջոն Գրինի «Թղթե քաղաքները» համաշխարհային բեսթսելերի հայերեն թարգմանությանը:
Ուսումնական հաստատության «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կազմակերպվեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության նոր գրքի շնորհանդեսը, ինչպես նաև անցկացվեց հանդիպում հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի և գրքի խմբագիր Լուսինե Համբարյանի հետ:
Մինչ այդ դպրոցականները հասցրել էին ընթերցել հայերեն թարգմանված և նոր հրատարակված ստեղծագործությունը, մայրենի լեզվով հաղորդակցվել Ջոն Գրինի արվեստին: Միջոցառման ընթացքում կրթահամալիրի սաներն ակտիվ քննարկեցին «Թղթե քաղաքները», հարցեր ուղղեցին հրատարակչության ներկայացուցիչներին:
«Շատ կարևոր է, որ երեխան դպրոցական նստարանից սիրի գիրքն ու գրականությունը: Եվ մեր հրատարակչությունն իր առջև նպատակ է դրել մերձեցնել մարդկանց գրքերին: Դպրոցը ընտանիքից հետո կարևորագույն հաստատություններից է, որտեղ երեխան ծանոթանում գրքին ու գրականությանն ու սկսում գնահատել իրական արժեքները: Շատ տպավորված էինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների հետ հանդիպումից ու գրքի քննարկումից»,-նշում է հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
#1 բեսթսելլերների հեղինակ և «Փրինց» մրցանակակիր Ջոն Գրինի փայլուն ու սուր միտքը, այրող, հուզական անկեղծությունը ծնունդ են տվել ընթերցողների մի նոր սերնդի: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը երկու տարի առաջ հայ ընթերցողի դատին էր հանձնել Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը:
«Թղթե քաղաքները» լույս է տեսել 2017 թ.-ին, գիրքը հայերեն է թարգմանել Ալինա Միրզոյանը, խմբագիրն է Լուսինե Համբարյանը:
Նմանատիպ նյութեր
1760 դիտում
15:46 26-11-2018
Ջոն Գրինի ամենաբարդ ու ամենաապշեցուցիչ ստեղծագործությունը՝ «Անվերջ կրիաներ»-ը, ներկայացվեց հայ ընթերցողին
2079 դիտում
16:06 19-12-2019
Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» բեսթսելերը հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողի սեղանին
Այս բաժնից
1147 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1255 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1459 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ