20526 դիտում
10:01 17-11-2017
Մամիկոն Ասլանյանը մեծ թափով վաճառքի է հանել Վանաձորի սեփականությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը որոշել է ժամանակ չկորցնել և քանի դեռ շարունակում է պաշտոնավարել, մեծ թափով վաճառում է համայնքի՝ իրեն հասու սեփականությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վանաձորի քաղաքապետարանը նախօրեին հրապարակել է համայնքի սեփականությունը հանդիսացող մի քանի հողակտորները վաճառելու մասին հայտարարություն:
Հողակտորներից մեկը 1 հազար 868,9 մետր քառակուսի է, և քաղաքապետարանը նախատեսում է վաճառել հինգ առանձին մասերով՝ հասարական սպասարկման օբյեկտներ կամ ավտոտնակներ կառուցելու նպատակով: Մյուս հողակտորը 21 քառակուսի մետր է, և ցանկանում են վաճառել մեկ մասով, իսկ մեկ այլ՝ 76 քառակուսի մետր մակերեսով տարածքը նախատեսում են երեք մասով վաճառել:
Վանաձորի քաղաքապետի այս քայլը, մեղմ ասած, համայնքը թալանելու փորձ է:
Բանն այն է, որ համայնքի սեփականությունը օտարելու որոշումը, ըստ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին 21-րդ ենթակետի, կայացնում է համայնքի ավագանին: Նոյեմբերի 10-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Վանաձորի ավագանու փոքրամասնությամբ՝ 15 հոգով կայացրած որոշումները հակասահմանադրական են:
Հայտարարության մեջ ավագանու որոշումը չի հիշատակվում, բայց եթե անգամ այն գոյություն ունի էլ, միևնույն է՝ այն հակասահմանադրական է: Այսինքն՝ այս դեպքում մենք սովորական ալան-թալանի հետ գործ ունենք. Մամիկոն Ասլանյանը գիտի, որ գնալու է, վերջին ապօրինություններն է իրականացնում՝ հանուն «ընկերության»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3679 դիտում
16:15 10-10-2016
Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը. tert.am
3099 դիտում
16:10 24-07-2021
Մամիկոն Ասլանյանը կրկին կառաջադրվի Վանաձորի քաղաքապետի պաշտոնում․ Aravot.am
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»