211652_close_icon
views-count64591 դիտում article-date 14:09 15-11-2017

Արմավիր քաղաքի Թիվ 8 դպրոցի բակում, որտեղ սովորող սաներին շատերը կնախանձեին, ասեղ գցելու տեղ չկար. տեղի ունեցավ «Քո կողքն եմ, իմ զինվոր» միջոցառում-ծառատունկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, տոնական միջոցաում էր Արմավիրի մարզում: Ինչպես Արմավիրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքի թիվ 8-րդ դպրոցի բակում ասեղ գցելու տեղ չկար: Հավաքվել էին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան պատերազմի հերոսներ, դպրոցի ուսուցչական կազմը՝ իրենց սաներով, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Ոստիկանության Արմավիրի բաժնի, Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի փրկարարական ջոկատի, Արցախյան պատերազմի վետերաններ, «Տիգրան Մեծ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության, «Կիմ Երիցյան» հասարակական կազմակերպության, «Վահագն» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության, «Ասպետաց» ակադեմիայի, Արմավիրի մարզային երիտասարդական հիմնադրամի, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի, Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադի մեծ թվով անդամներ, համակիրներ: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, հասարակական գործիչներ, ներկա գտնվող անձինք, ովքեր իրենց խոսքում կարևորեցին «Ազգ-Բանակ» ամուր կապը: Միջոցառմանը տեղի ունեցավ նաև պարգևատրումներ, այդ թվում՝ մեդալների և պատվոգրերի տեսքով: Պարգևատրվածների մեջ էր նաև օրերս Արմավիր քաղաքում «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառու երեխային բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելու, մարդկային հատկանիշներով օժտված, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ , Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը: Փոքրիկ գնդապետին էլ շնորհվեց գեներալի կոչում: Միջոցառման ժամանակ երեխաները հյուրերին ներկայացան երգուպարով, որից հետո դպրոցի բակում կատարվեց ծառատունկ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դպրոցը, որտեղ տեղի ունեցավ միջոցառումը, թե՛ Արմավիրի մարզում, թե՛ Արմավիր քաղաքում հայտնի է երեխաների բարձր առաջադիմությամբ ու անգամ մայրաքաղաքի շատ դպրոցների ուսուցչական կոլեկտիվներ ու սաներ կնախանձեին այս դպրոցի երեխաների ստացած գիտելիքների իմացությանը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 427+
427+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր