9781 դիտում
10:46 15-11-2017
Ֆնանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի պաշտոնյա որդին ճոխ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի երիտասարդ որդին՝ Ժորժ Խաչատրյանը, որ այսօր զբաղեցնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, պարզվում է՝ բավականին ճոխ ունեցվածք ունի:
«Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Խաչատրյանն ունի արտադրական նշանակության երկու շինություն, երկու հատ հողամաս, հողին ամրացված երկու հատ անշարժ գույք, հասարակական նշանակության երեք հատ շինություն, մեկ ավտոտնակ, Toyota Camry 2.4 մակնիշի մեկ ավտոմեքենա:
Բացի այս՝ նա մեկ ընկերությունում ունի 18 հազար դրամի բաժնետոմս, մեկ ընկերությունում էլ 25 հազար դրամի բաժնեմաս: Փոխառությունը կազմել է մոտ 74.5 մլն դրամ, իսկ դրամական միջոցը` 5 մլն դրամ: Բայց որպես եկամուտ հայտարարագրել է մեկ ընկերությունից ստացած 9 մլն 638 հազար դրամ շահաբաժինը և երկու վայրից ստացած աշխատավարձը, որը կազմել է 4 մլն 158 հազար դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2574 դիտում
10:10 14-10-2015
Կառավարությունը, չնայած բյուջեի սղությանը և տնտեսական աճի անկմանը, շարունակում է ճոխ-ճոխ ծախսեր անել. «Առավոտ»
1759 դիտում
08:31 26-08-2023
Ինչ ունեցվածք ունի պատգամավոր Արմեն Խաչատրյանի ընտանիքը. «Ժողովուրդ»
1324 դիտում
08:43 14-11-2023
Որքան ունեցվածք ունի իշխանությունների սրտի դատավորը. նա նոր պաշտոնի հույս ունի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1495 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1849 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»