211652_close_icon
views-count9357 դիտում article-date 18:00 14-11-2017

Գերմանիայի Բադեն Վուրթեմբերգ երկրամասում հայկական մշակույթի օրեր են մեկնարկել

Նոյեմբերի 10-ին Գերմանիայի Կարլսրուե, Էթլինգեն և Բադեն-Բադեն քաղաքներում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո և նորաստեղծ Գերմանա-հայկական երաժշտական միության կազմակերպմամբ մեկնարկեցին հայկական մշակութային օրերը: Միջոցառումներն իրականացվում են Կարլսրուեի քաղաքապետարանի, Գերմանահայ բժիշկների միության, Բադեն-Վյուրթեմբերգում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունտեր Պիլարսկու աջակցությամբ: Նոյեմբերի 10-ին Կարլսբուրգ պատմական ամրոցում կայացած համերգին ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և Կարլսրուեի առաջին քաղաքապետ Վոլֆրամ Յեգերը: Համերգին հնչեցին Էդվարդ Գրիգի, Ռոբերտ Շումանի, Արամ Խաչատրյանի և Միշել Լեգրանի ստեղծագործությունները: Անվանի ջութակահար, Գերմանա-հայկական երաժշտական միության նախագահ Անի Աղաբեկյանը՝ Կարլսրուեի կոնսերվատորիայի ռեկտոր Վոլֆգանգ Մայերի, դաշնակահար Մարիուս Հադուլայի և սաքսոֆոնիստ Պետեր Լեհելի հետ միասին, հանդիսատեսին ներկայացրին իրենց կատարումները: Մշակութային օրերը շարունակվելու են նաև նոյեմբերի 19-ին և դեկտեմբերի 9-ին: [img]http://st0.shamshyan.com/editor/0580022001510665056210676.jpg[/img]

Նմանատիպ նյութեր