4857 դիտում
12:32 12-11-2017
Պետք չէ սենսացիաներ փնտրել, քաղաքական մեծամասնությունը սատարում է Վիգեն Սարգսյանին՝ Զինապարտության մասին օրենքի հարցում. Է. Շարմազանով. Tert.am
Tert.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում է ուրբաթ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության մշտական հանձնաժողովում քվորումի բացակայությանը, այն գիշերով ապահովելուն, վանաձորյան ճգնաժամին ու ՍԴ որոշմանը, նաև հարցին, թե ինչ պետք է անի Մամիկոն Ասլանյանը:
-Պարո՛ն Շարմազանով, ուրբաթ երեկոյան ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովում քվորում չապահովվեց, որը` որպես գլխադասային հանձնաժողով, պետք է եզրակացություն տար տարկետման իրավունքի սահմանափակման մասին աղմկահարույց օրենքի մասին, ապա ուշ երեկոյան ապահովվեց գիշերային նիստ՝ առաջիկա քառօրյային ընդառաջ: Նկատենք, որ այս օրինագծի հետ կապված տարաբնույթ մեկնաբանություններ կան, որ շարժումը քաղաքականացվում է, այլ մեկնաբանություններ էլ կան: Արդյոք ՀՀԿ մեծամասնությունը հնարավորություն չունե՞ր քվորում ապահովելու:
-Մեկնաբանում եմ արդյունքները, ոչ թե գործընթացը: Իսկ արդյունքը հետևյալն է. տեղի է ունեցել նիստ, նիստում քվորում եղել է, և օրենքը դրական եզրակացությամբ մտնում է քառօրյայի օրակարգ: Մնացած հարցերն արդեն երևակայության ժանրից են: Քաղաքական մեծամասնությունը պաշտպանում է այս օրենսդրական նախաձեռնությունը, քաղաքական մեծամասնության անունից և՛ ես, և՛ ֆրակցիայի ղեկավարը, և՛ այլ հանրապետականներ ամբիոնից ասել են: Իսկ ես, մասնավորապես, Գործադիր մարմնի նիստից հետո նշել եմ, որ մեր հարգարժան ուսանողների դասադուլը չի ազդել մեր քաղաքական դիրքորոշման վրա, որն առնչվում է Զինապարտության օրենքին, ու այստեղ կարիք չկա ավելորդ սենսացիաներ փնտրելու: Կրկնում եմ՝ արդյունքն այն է, որ տեղի է ունեցել արտահերթ նիստ և եղել է քվորում:
-Բայց ի սկզբանե պարզ չէր, որ երեկոյան ժամը վեցին` ուրբաթ օրով, շատ դժվար է լինելու քվորում ապահովել: Շատերը դիտավորություն են տեսնում:
- Հայաստանում 3 միլիոն մարդ կա, ամեն մեկը կարող է ինչ-որ բան տեսնել; Ո՛չ ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունեմ ամեն մեկի երևակայությունը կամ տեսնելու ցանկությունը մեկնաբանելու: Ես մեկնաբանում եմ կոնկրետ փաստը: Եվ կրկնում եմ՝ քաղաքական մեծամասնությունը սատարում է Վիգեն Սարգսյանի քաղաքականությունը և սա ոչ միայն Վիգեն Սարգսյանի, այլև քաղաքական մեծամասնության քաղաքականությունն է: Մոռանում եք, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը (Ծառուկյան) առաջին ընթերցմանը կողմ է քվեարկել: Եվ նաև կոալիցիոն Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Ընդամենը մեկ խմբակցություն է ընդդիմադիր, որ դեմ է, դա էլ բազմակարծություն է, ի՞նչ է եղել որ:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/11/12/Sharmazanov/2537135]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
16:12 03-02-2014
Զինապարտության մասին նոր օրենքի ընդունումից հետո Թուրքիայի բանակի թիվը նվազել է
22108 դիտում
15:17 17-11-2017
Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հարցազրուցը, այդ թվում՝ Զինապարտության օրենքի վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3150 դիտում
19:57 29-08-2020
Տիգրան Աթանեսյան. Մասիսի քաղաքապետը չի կալանավորվի, շաբաթ օրով կեղծ սենսացիաներ մի ստեղծեք
Այս բաժնից
631 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
517 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
736 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am