3424 դիտում
22:07 09-11-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահի գլխավորած պատվիրակության հետ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտվող Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստյոմի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է Երևանում համաժողովի անցկացումը ՝ համոզմունք հայտնելով, որ դրա շրջանակում կազմակերպվող քննարկումները կարևոր հարթակ կհանդիսանան կարծիքների փոխանակման համար:
«Երևանի քաղաքապետարանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի հետ համագործակցությունը, և մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ մենք բաց և պատրաստակամ ենք Կոնգրեսի հետ համատեղ հստակ ծրագրերի իրականացման համար: Ինչպես գիտեք, հաջորդ տարին Երևանի համար հոբելյանական է: Նշելու ենք մեր քաղաքի հիմնադրման 2800-ամյակը և այդ համատեքստում Եվրոպայի խորհրդի կոնգրեսին առաջարկելու ենք 2018 թվականին Կոնգրեսի նստաշրջանի շրջանակում համատեղ կազմակերպել «Հին քաղաք, խելացի քաղաք» խորագրով ցուցահանդես», - ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստյոմն իր հերթին առանձնակի կարևորելով Երևանում համաժողովի անցկացումը, նկատել է, որ այն հրաշալի հնարավորություն է՝ ամփոփելու Հայաստանում Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 21-ամյա գործունեությունն ու նախանշելու բարեփոխումների առաջիկա ծրագրերը:
«Պարոն քաղաքապետ, մենք մեծապես կարևորում ենք Ձեր՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումներում Ձեր հանձնառությունը: Ինչ վերաբերում է Երևանի 2800-ամյա հոբելյանին, ապա նախ ուզում եմ նշել, որ նման պատկառելի տարիքն արդեն իսկ փաստում է, որ Երևանն արժանի է իր մշակույթով և ձեռքբերումներով հավուր պատշաճի ներկայանալու ամենուր: Եվ համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել Ձեզ՝ հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվող միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցում», - նշել է Գուդրուն Մոսլեր-Թյորնստյոմը:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը բեղմնավոր և արդյունավետ աշխատանք է մաղթել երևանյան համաժողովի մասնակիցներին:
Նմանատիպ նյութեր
2451 դիտում
13:22 04-07-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Բիալիստոկի քաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ
2770 դիտում
13:02 18-10-2017
Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակության հետ
934 դիտում
18:59 05-07-2024
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քոլսի հետ
Այս բաժնից
694 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
784 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան
1057 դիտում
21:25 26-12-2024
Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքի ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան