Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում իրականացվող աշխատանքներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսր՝ նոյեմբերի 6-ին, աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում իրականացվող աշխատանքներին:
Հատուկ ուշադրություն է դարձվել սույն թվականի նոյեմբերի 4-ին Հադրութ քաղաքում շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկված հանրապետության հարավային հատվածում նախատեսվող մի շարք ծրագրերի հետ կապված հարցերին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է այդ ծրագրերի արդյունավետ իրագործման անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: