ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ինդիանայի նահանգապետ Էրիկ Ջ․ Հոլքոմբը հանդես է եկել հայտարարությամբ, որը դատապարտում է 1915 թ․ Օսմանյան կայսրությունում 3 միլիոն հայերի, հույների, ասորիների ու սիրիացիների սպանությունը։
Այսպիսով՝ Ինդիանան դարձել է ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը,- հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Արևելյան թևը: