7424 դիտում
10:17 04-11-2017
Խոպանչիները դատարկաձեռն են վերադառնում Ռուսաստանից» «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Գետք համայնքի խոպանչիները կամաց–կամաց տուն են վերադառնում: 18 տղամարդ արդեն եկել է: Այս օրերին գյուղամիջի խոսակցության միակ թեման այս տարվա խոպանի կյանքն է: Նրանք գրեթե դատարկ գրպանով են տուն հասել: Վաստակածն ամեն ամիս ընտանիքին են ուղարկել:
Գետք համայնքի ղեկավար Հովիկ Մխիթարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում փոխանցեց, որ խոպանչիներն այնքան էլ գոհ չեն:
«Դժգոհ են, որովհետև աշխատավարձը կես–կես են տվել: Մի ամսվա փողն ուղարկել են, մյուսով էլ՝ եկել: Բավականին գումար էլ դեռ հետները չեն բերել՝ հետո են ստանալու»,– ներկայացրեց նա:
Այդուհանդերձ, Ռուսաստանից բերած գումարով նրանց տների ջեռուցման հարցը կլուծվի: Այդ գումարով չեն կարող մինչև գարուն ձգել: Պատրաստվում են մեկ-երկու ամսից կրկին խոպանի ճանապարհը բռնել:
«Ստեղ մնան՝ ի՞նչ անեն, կարտոֆիլ մշակելով ու կաթ-մածուն ծախելով չեն կարողանում փող առնել»,- նշեց մեր զրուցակիցը:
Գետքից 110 մարդ է այս տարի դրսում հաց վաստակելու գնացել: Վերջին տարիներին տղամարդիկ կանանց էլ են խոպան տանում, միասին աշխատում են և ձմռանը հետ գալիս:
«Մի հոգի գնացել էր, ստեղից փող ուղարկեցին, որ տուն գա»,- փաստեց Հայկ Մխիթարյանը:
Լոռու մարզի 250 բնակիչ ունեցող Այգեհատ համայնքից միշտ էլ մեկնել են արտագնա աշխատանքի: 70%-ը օրվա հացը դրսում աշխատելով է վաստակում: Այստեղ, սակայն, մի բանի համար ուրախ են` արտագնա աշխատանքի մեկնողները միշտ էլ վերադառնում են:
Արտագնա աշխատանքի գնացածներից մի քանիս արդեն գյուղում են: Նրանք, սակայն, դժգոհ են:
«Սաղ կյանքները խոպան են գնացել, բայց այս տարի վիճակները վատ է, համարյա առանց փող են հետ եկել»,- ասաց բնակիչներից Սամվել Շահվերդյանը:
Դժգոհության պատճառն այն է, որ Ռուսաստանում շինարարությունը նախկինի պես աշխույժ չէ, եղած դեպքում էլ վարձատրությունն է ցածր:
Չնայած ձախողումներին` նրանք չեն հրաժարվում արտագնա աշխատանքից:
Պնդում են` օրերը բացվելուն պես, կրկին գնալու են:
«Փողը ներդնում են անասնակեր են առնում, բայց գումարն անգամ չեն կարողանում հանել, էնտեղ գիտեն, որ քչից–շատից փող կա»,- շեշտեց գյուղացին:
Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքը հայտնի է իր խոպանչիներով: Խոպանի փողերով այստեղ երկհարկանի շքեղ տներ են կառուցվել, փողոցներ ասֆալտապատվել: Վերջերս, բայց նույնն անել չեն կարողանում: Հատկապես այս տարի նրանց գործերը վատացել են: Փինաջյանների ընտանիքի որդին Ռուսաստանում է աշխատում: Վերջերս գյուղից կնոջն ու 3 երեխաներին է այնտեղ տեղափոխել: Երանոսում մնացած թոշակառու ծնողները որդու ուղարկած գումարով են ապրում: Տարվա ընթացքում որդին մեկ-երկու անգամ է փող ուղարկել:
«Եղանակը վատ էր էնտեղ՝ քամի ու անձրև էր: Ասում է՝ մամա, անձրևները չեն թողել, որ տնից դուրս գամ, գումար աշխատեմ: Գործ չի եղել»,- պատմեց մայրը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1315 դիտում
08:55 24-02-2024
Իշխանությունները փոշմանել են. «խոպանչիները» չեն հարկվի. «Փաստ»
1336 դիտում
08:51 07-03-2024
Որոշումը կայացված է. «հարմար պահից» կհարկվեն ոչ միայն «խոպանչիները», այլև գյուղատնտեսությամբ զբաղվողները. «Փաստ»
1844 դիտում
09:41 04-03-2014
Լոռու մարզում գյուղապետ են ուզում դառնալ նույնիսկ «դեպորտ արված խոպանչիները». Հրապարակ
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը