1844 դիտում
09:41 04-03-2014
Լոռու մարզում գյուղապետ են ուզում դառնալ նույնիսկ «դեպորտ արված խոպանչիները». Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Լոռու մարզի մի շարք համայնքներում մարտի 9-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված: Թեկնածուների ցանկն ուշագրավ է՝ մտորումների տեղիք տվող: Գյուղական համայնքների մեծ մասում գյուղապետի թեկնածուներ են առաջադրվել գործազուրկ երիտասարդներից մինչև «դեպորտ արված խոպանչիներ»:
Ու եթե այս ամենին էլ գումարենք այն հանգամանքը, որ գյուղերում ավելի շատ ընտրում են ոչ թե կոնկրետ գյուղապետի, այլ ազգական-բարեկամի, և, որպես կանոն, ամենամեծ ազգուտակը հաղթող է դուրս գալիս, ապա արդյունքների և գյուղի ապագայի մասին խոսելն անգամ ավելորդ է:
Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լեռնավան համայնքում գյուղապետի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար Վաչագան Վարդանյանը, Նորիկ Ավագյանը, Արման Գասպարյանը, նաև համայնքի ղեկավարի նախկին պաշտոնակատար Ռազմիկ Գևորգյանը: Գյուղապետի թեկնածու Նորիկ Ավագյանն արդեն իսկ սկսել է նախընտրական քարոզչությունը, սակայն առանց բուկլետների ու պաստառների: Թեկնածուի խոսքով, գյուղում իրեն բոլորն են ճանաչում՝ բուկլետի ու պաստառի կարիք բացարձակ չկա: Չնայած մոտալուտ ընտրության օրվան, Լեռնավանում ամեն ինչ հանգիստ է: Առաջադրված թեկնածուներից երկուսն իրար ազգական են, ընտանիքի մի մասը մի թեկնածուի է ձայն տալու, մյուս մասը՝ մեկ այլ թեկնածուի:
Գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Վաչագան Վարդանյանի հետ մեզ հանդիպել չհաջողվեց, զրուցեցինք աշխատակազմի քարտուղար Հրաչյա Պարսամյանի հետ: Վերջինս նախ խոսեց համայնքի խնդիրների ու արված աշխատանքների մասին, հետո արդեն՝ նախընտրական վիճակի ու իր ղեկավարի շանսերի: Նա փոքր բնակչություն ունեցող գյուղի գյուղապետի համար առաջադրված թեկնածուների թիվը բացատրում է հետևյալ կերպ. «Շատերն ասում են՝ գործ չկա դրսում, դեպորտ են արել, ես էլ թեկնածությունս եմ դրել...»:
Աշխատակազմի քարտուղարը չժխտեց, որ գյուղում ավելի շատ ընտրում են ոչ թե կոնկրետ անձի՝ գյուղապետի, այլ իրենց ազգակցին, և, հետևաբար, ով ավելի շատ բարեկամ ունի, նա էլ կանցնի: «Այո, ով մեծ ազգ ունի, նա էլ կանցնի»,-ասաց նա, մանրամասնելով, որ ավելի մեծ ազգուտակ ունի գործող գյուղապետը:»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
39205 դիտում
10:47 26-10-2018
Հայ խոպանչիներին համատարած դեպորտ են անում Ռուսաստանից․ «Իրավունք»
Այս բաժնից
2254 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
709 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
655 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի