5426 դիտում
23:30 03-11-2017
Նորավանքում և Արենի 1-ում մեկնարկել է հուշարձանների թվայնացման ընթացքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Միջազգային CyArk կազմակերպությունը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնակցությամբ արդեն սկսել է Նորավանքի ու Արենի-1 քարանձավի գրաֆիկական կառուցման աշխատանքները։ Այս հուշարձանները ներառվել են CyArk-ի «Աշխարհի հուշարձանների պահպանության ու կրթության թվային արխիվ»-ում, որն ընդգրկում է համաշխարհային ժառանգության ամենաարժեքավոր հուշարձանները։ Նախաձեռնությունը իրականացվում է Իմ Հայաստան ծրագրի շրջանակներում:
Հուշարձանների թվային պահպանման նախաձեոնության շրջանակներում Երևանի Թումոյում անցկացվեց քառօրյա դասընթաց, որի ընթացքում ծրագրի մասնակից տեղացի ճարտարապետները և թումոցիներ՝ CyArk միջազգային կազմակերպության մասնագետներ Սքոթ Լիի ու Քրիսթոֆեր Դանգի ղեկավարությամբ յուրացրեցին 3D սկանավորման մեջ օգտագործվող սարքերի կիրառման հմտությունները։ Այնուհետև խմբերի բաժանված մասնակիցները մեկնեցին Նորավանք և Արենի՝ տեղում սկանավորումը կատարելու։
Թվայնացման գործընթացը ներառում է 3 փուլ՝
1․ Անօդաչու սարքով նկարահանում, որի նպատակն է գրաֆիկորեն պատկերել պատմական հուշարձանի դիրքը տեղանքում։
2․ 3D սկանավորում, որը աշխատանք է լազերային հատուկ LiDAR սարքով։ Այն լուսային միլիոնավոր իմպուլսներ է ուղարկում տարածքի յուրաքանչյուր կետին ու պատասխան իմպուլսով ֆիքսում կետի ողջ ինֆորմացիան։ Այսպիսով՝ ստացվում է միլիմետրերի ճշգրտությամբ պատկեր։
3․ Ֆոտոգրամետրիայի ու պանորամաների միջոցով մարդկային տեսողության էֆեկտի ապահովում։ Այս տեխնիկայի շնորհիվ տարածքը ֆիքսվում է 360 աստիճանով՝ որը համադրվելով 3D սկանավորման արդյունքների հետ ստանում է բացառապես իրական պատկերը՝ թվային 3D գրաֆիկական մոդելը։
CyArk-ի ֆոտոգրամետրիայի մասնագետ Քրիստոֆեր Դանգը նշում է․ «Հայաստանը հարուստ է բազմաթիվ հիանալի պատմական հուշարձաններով ու մշակութային ժառանգությամբ, որոնց, գուցե, միջազգային զբոսաշրջությունը բավարար ուշադրություն չի դարձնում։ Ծրագիրը կօգնի համաշխարհային ճանաչում բերել դրանց՝ միաժամանակ ապահովելով հուշարձանների թվային պահպանումը»։
Թվայնացման շնորհիվ պատմական շինությունների ամբողջական մանրամասն պատկերը կֆիքսվի ու կպահպանվի, ինչպես նաև կդառնա նյութ վիրտուալ իրականության միջոցով պատմական տարածքների ուսումնասիրության հարթակի համար՝ հուշարձանները հասանելի դարձնելով աշխարհի ցանկացած կետում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
1174 դիտում
17:48 13-10-2014
Վաշինգտոնում կայացել է հայկական պատմական հուշարձանների թվայնացման ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառում
19574 դիտում
22:19 26-07-2017
Օտարերկրացի երիտասարդները Նորավանքում և Մոմիկի թանգարանում էքսկուրսիա են անցկացրել
Այս բաժնից
613 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
868 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին