1174 դիտում
17:48 13-10-2014
Վաշինգտոնում կայացել է հայկական պատմական հուշարձանների թվայնացման ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառում
Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի հովանու ներքո «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը «ՍայԱրք» միջազգային մշակութային ժառանգության թվայնացման պահպանման ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ անցկացրեց միջոցառում, որը նվիրված էր «CyArk’s 500 Challenge» նախաձեռնության մեկնարկին:
Նախաձեռնությունը հետապնդելու է երկու հիմնական նպատակ: Նախ՝ «ՍայԱրկ»-ի մասնագետները «Թումո» կենտրոնի ուսանողներին սովորեցնելու են ճարտարապետական կոթողների թվայնացման լազերային նոր տեխնոլոգիաներ: Այնուհետև՝ այդ երկու կառույցները համատեղ իրականացնելու են հայկական պատմական 500 հուշարձանի թվային փաստաթղթավորումը: Արդյունքում ստեղծվելու են այդ կոթողների 3D մոդելներները, որոնք պահվելու են համացանցում՝ ինտերակտիվ կերպով առցանց գործող համապատասխան կայքում:
«CyArk’s 500 Challenge»-ը միջազգային նախաձեռնություն է, սակայն այն առաջինն իրականացվելու է Հայաստանում:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ով համոզմունք հայտնեց, որ երիտասարդության կրթության գործում նոր տեխնոլոգիաների ներդնումը մեր երկրի ապագայի հրամայականներից է:
Նախաձեռնության մեկնարկին նվիրված միջոցառմանը հավաքված հյուրերի առջև ելույթով հանդես եկան «Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ինչպես նաև «Թումո»-ի և «ՍայԱրք»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Քեթրին Սարաֆյանը:
Նմանատիպ նյութեր
1693 դիտում
14:41 05-08-2020
Որն է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակը և ինչ խնդիրներ է լուծում՝ անդրադարձ ծրագրի մեկնարկին
5423 դիտում
23:30 03-11-2017
Նորավանքում և Արենի 1-ում մեկնարկել է հուշարձանների թվայնացման ընթացքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1534 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ