2103 դիտում
19:45 03-11-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին:
Նեղ կազմով հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին՝ նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում՝ ԱՊՀ-ում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման համար:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս այս հարթակում հարաբերություններ կառուցել անդամ պետությունների հետ՝ համոզմունք հայտնելով, որ առևտրային արգելքների հետագա վերացումը և Ազատ առևտրի մասին պայմանագրի դրույթների իրագործումը դրական ազդեցություն կունենա պետությունների տնտեսական աճի վրա և հնարավորություններ կստեղծի ԱՊՀ երկրների տնտեսությունների խորացման համար:
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ընդունվել են անդամ պետությունների տնտեսական, ինչպես նաև այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված մոտ երկու տասնյակ փաստաթղթեր:
Խորհուրդը նաև որոշում է կայացրել հաջորդ նիստը 2018թ. հունիսին Տաջիկստանի Հանրապետությունում անցկացնելու մասին:
Նմանատիպ նյութեր
1326 դիտում
17:25 28-10-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
1101 դիտում
13:01 21-11-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին. ֆոտոշարք