8330 դիտում
13:47 03-11-2017
Սերժ Սարգսյանը լավագույնն է տիրապետում ԼՂ հակամարտության կարգավորման նրբություններին. Հրանուշ Հակոբյան
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կիսում է ՀՀԿ-ական գործիչների կարծիքները, որ չկա մեկը, ով ավելի լավ է տիրապետում Հայաստանի անվտանգության ապահովման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրբություններին, քան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր անվտանգության, Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում չկա մեկ այլ անձնավորություն, ով այդքան տիրապետում է բոլոր նրբություններին, գիտի բանակցային գործընթացը, գիտի՝ ինչ է կատարվում Մինսկի խմբում, ինչպիսին է Ադրբեջանի վերաբերմունքը և այլն, և այլն: Կարծում եմ, որ մենք՝ ի դեմս մեր նախագահի, ունենք ղարաբաղյան խնդրի, պաշտպանության, անվտանգության ապահովման հարցում բավականին հզոր մեկը»,- ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը:
Նա նշեց, որ 2018թ. վարչապետի պաշտոնում թեկնածուի հարց ՀՀԿ-ում դեռ չեն քննարկել:
Հրանուշ Հակոբյանը գնահատական տվեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքին: Նրա կարծիքով՝ Կարեն Կարապետյանը լավ է աշխատում: «Կարծում եմ՝ ավելորդ լարվածություն եք մտցնում, եկեք խոսենք գործերի, ծրագրերի մասին: Ամեն ինչ անձնավորում եք»,- եզրափակեց նախարարը:
Նմանատիպ նյութեր
13909 դիտում
22:46 28-04-2016
Ինչ կարեւոր 3 քայլի մասին է խոսել նախագահ Սերժ Սարգսյանը` հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսման համար
1155 դիտում
11:28 31-07-2014
Արցախի, Հայաստանի և սփյուռքի ուսուցիչները ծանոթանում են Ցեղասպանության թեմայի դասավանդման նրբություններին
Այս բաժնից
559 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը