211652_close_icon
views-count14410 դիտում article-date 17:55 01-11-2017

Արաբկիրում բացվեց անկախության դրոշակակիր զինվոր Վարդան Պապիկյանի հիշատակը հավերժացնող խաչքարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

1988թ.-ին Վարդան Պապիկյանը, լինելով 14 ամյա աշակերտ, միացել է անկախության համար սկսված գոյապայքարին: Դառնալով Մովսես Գորգիսյանի մտերիմ ընկերը, եղել է Անկախ Հայաստանի Եռագույնը ծածանող առաջամարտիկներից, մասնակցել բազմաթիվ քաղաքական և ռազմաքաղաքական միջոցառումների: 15 տարեկանում մասնակցել է Կոռնիձորի և Խնձորեսկի մարտերին ու անհետ կորել Երասխի թեժ մարտագործողությունների ժամանակ: Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Վարդան Պապիկյանի հայրենի՝ Արաբկիր թաղամասում, բացվեց նրա և իր մարտական ընկերների հիշատակը հավերժացնող խաչքարը: Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ, տեր Բաբկեն Քահանա Հայրապետյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օրհնության արարողությունը, որից հետո մեկնարկեց Վ Պապիկյանի հաjրենի՝ Վարդկես Պետրոսյանի անունը կրող, թիվ 51 դպրոցի սաների կազմակերպած միջոցառումը: Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր, Արաբկիր վարչական շրջանի վեղավար կազմն ու հերսացած հայորդու մարտական ընկերները: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր