211652_close_icon
views-count3915 դիտում article-date 14:38 31-10-2017

«Զինանոց-2017» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 30-ին, ժամը 17.00-ին, 1953 թ. ծնված Ալիսա Ա.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, նռնակ՝ պայթուցիչով, և հայտնել, որ զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ ամուսնուն: *** Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 30-ին, ժամը 20.40-ին, բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Կարինե Մ.-ն և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 43 փամփուշտ և «ԻԺ 5» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն. ձեռք էր բերել 1991-1992 թթ. ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ: *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 11.30-ին, 1962 թ. ծնված Կարեն Ս.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ գտել է նույն օրը ժամը 8.00-ի սահմաններում, իր անասնագոմի տանիքից և այն պատկանել է հանգուցյալ հորը: *** Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 30-ին, ժամը 11.45-ին, 1969 թ. ծնված Արմեն Շ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 18 Ե» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ գտել է նույն օրը, ժամը 8.30-ի սահմաններում, իրենց անասնագոմի տանիքից՝ նորոգման աշխատանքներ կատարելիս. հրացանը պատկանել է հանգուցյալ հորը: *** Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 30-ին, ժամը 11.30-ին, 1979 թ. ծնված Սարիբեկ Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ գտել է նույն օրը, ժամը 9.00-ի սահմաններում, իրենց առանձնատանը կից թոնրատունը նորոգելիս, պատկանել է հանգուցյալ պապին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր