211652_close_icon
views-count8527 դիտում article-date 22:25 11-05-2017

«Զինանոց 2017» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

ՊՊԾ դասակի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է զանգահարել 1973 թ. ծնված Սամսոն Գ.-ն և հայտնել, որ նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս զենք-զինամթերք է գտել: Մեկնած օպերատիվ խմբին Սամսոն Գ.-ն ներկայացրել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 15, 7.62 մմ տրամաչափի 50 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են 1993 թ. զոհված եղբորը, ով ձեռք էր բերել 1992-1993թթ. Արցախյան պաշտպանական մարտերի ժամանակ: *** ՊՊԾ դասակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 20.45-ին, 1992 թ. ծնված Գոռ Ա.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է «Մոսինի» տիպի, 7.62 մմ տրամաչափի, ակոսափող կարաբին հրազենը, 12.7 մմ տրամաչափի 4, գնդացիր 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ և ձեռքի «Ջ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով: *** Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 21.00-ին, 1962 թ. ծնված Հովսեփ Դ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 18.30-ին, 1976 թ. ծնված Աղասի Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, գործարանային արտադրության, ակոսափող հրացան: *** Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 21.40-ին, 1985 թ. ծնված Արբակ Մ.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ: *** Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 13.30-ին, 1982 թ. ծնված Հովիկ Գ.-ն կամավոր հանձնել է «ԲՈՒՄ» տիպի, 20 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

Նմանատիպ նյութեր