211652_close_icon
views-count8457 դիտում article-date 23:40 29-10-2017

Դոնալդ Տրամպը կոչ է արել Հիլարի Քլինթոնի հետ «մի բան անել»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը հայտնել է հանրապետականների «միասնության» մասին. նրա խոսքերով, իր հասցեին դեմոկրատների մեղադրանքները ոչ մի հիմք չունեն և միայն իր կուսակիցներին ավելի են համախմբում: «Երբեք չէի տեսել հանրապետականների նման զայրույթն ու միասնությունը՝ այն կեղծ տեղեկությունների վերաբերյալ հետաքննության բացակայության պատճառով, որը Քլինթոնն էր պատրաստել, Ռուսաստանի հետ ուրանի գործարքը, 33 հազար ջնջված էլեկտրոնային նամակնները ու էլի բազմաթիվ նման անհիմն մեղադրանքներ», գրել է Թրամպն իր Թվիթերում: Ընդ որում, Թրամպը կոչ է արել «մի բան անել» Քլինթոնի ու դեմոկրատների հետ. «Դեմոկրատների ու Քլինթոնի այսքան մեղքեր կան, հիմա փաստերը կսկսեն ջրի երես դուրս գալ: Մի բան արեք դրանց հետ», նշել է ամերիկյան առաջնորդը: Ի դեպ, հոկտեմբերի 26-ին լրացել էր Հիլարի Քլինթոնի 70-ամյակը:

Նմանատիպ նյութեր