211652_close_icon
views-count28628 դիտում article-date 16:52 31-10-2015

Ինչո՞ւ էին Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 8-րդ բաց առաջնության մասնակիցները հավաքվել Երևանի Պետական Հումանիտար Քոլեջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 8-րդ բաց առաջնությունը: Այս առաջնության նպատակը մեկն էր՝ հայտնաբերել լավագույն մարզիկներին, որոնք միջազգային մրցաշարերում բարձր կպահեն Հայաստանի պատիվը, ինչպես նաև հիմնական նպատակներից մեկն էլ մարզիկների կամքի ուժի դրսևորումն է ու վարպետության փոխանակումը: Այս տարիների ընթացքում ֆեդերացիայի սաները ունեցել են բազում հաջողություններ, խոշոր հաղթանակներ: Օրեր առաջ Կիպրոսում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը 24 երկրների թիմային պայքարում Այկիկենդո ֆեդերացիայի հավաքականը զբաղեցրեց 3-րդ պատվավոր հորիզոնականը: Կարատեիստները նվաճեցին նաև 6 արծաթե և 1 բրոնզե մեդալներ: 8-րդ բաց առաջնությանը մասնակցում էին ֆեդերացիայի բոլոր մարզադպրոցների մարզիկները՝ ի դեմս Իջևանի, Գավառի, Էջմիածնի, Նոր Հաճնի, Թալինի, ինչպես նաև Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների մարզադպրոցne8ի սաները: Նշենք, որ այս տարիների ընթացքում ֆեդերացիայի շարքերը համալրել են վետերան մարզիկներ, դասախոսներ, դերասաններ, հայտնի և սիրված հեռուստամեկնաբաններ և լրագրողներ, որոնք ֆեդերացիայի նախագահ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, սև գոտի 5-րդ դան Դավիթ Աթանեսյանի հետ համատեղ մշակել են որոշակի ծրագրեր և, իհարկե, հետևում են դրանց իրագործմանը: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ միջոցառումից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 461+
461+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր