211652_close_icon
views-count6821 դիտում article-date 20:12 26-10-2017

Արցախի ԱԺ պատգամավորը կոչ է արել զինծառայողների վնասների հատուցման մասին ՀՀ օրենքն ընդունել նաև Արցախում

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ում ակտիվ քննարկվում էր «Ազգ-բանակ» հայեցակարգը, որի շուրջ իրենց վերաբերմունքն արտահայտեցին հասարակության ամենատարբեր խավի ներկայացուցիչներ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին, այսօր կայացած ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին պատգամավորական հայտարարության ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Ռոմելա Դադայանը և նշել, որ արդյունքում ընթացիկ տարվա հունվարից ուժի մեջ է մտել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը: ««Ազգ-բանակ» հայեցակարգն այսօր և ռազմավարություն է, և մարտավարություն, իսկ մենք ազգովին՝ նրա մարտիկները: Ավելի քան 28 տարի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար ազգային բանակը ոչ միայն պաշտպանական միջոց է, այլև խորհրդանիշ: Այսօր այն անչափ կարևոր է, հատկապես երբ տեսանելի ապագայում դժվար թե ունենանք լուրջ ակնկալիքներ, որ արցախյան հակամարտության շուրջ հնարավոր է ունենանք վերջնական կարգավորում, երբ ամեն օր այս կամ այն կերպ Ադրբեջանը սահմանին խնդիրներ է ստեղծում: Ցավալիորեն կորցնում ենք զավակներ, վնասում ենք դարերի ընթացքում այնքան խոցված մեր գենոֆոնդը: Կարմիրով գծված սահմանը կյանքի գնով պահող մեր զինծառայողներն իրենց անփոխարինելի ծառայությամբ ապահովում են մեր երկրի անվտանգությունն ու սահմանների անխախտելիությունը դրանով իսկ երաշխավորելով յուրաքանչյուրիս պաշտպանությունը: Հայոց բանակի պահպանմանը պարտավոր են մասնակից լինել հանրության բոլոր շերտերը, յուրաքանչյուր անհատ պետք է կարողանա իր տեղը, դերը գտնել այդ գործում: Կարծում եմ մեր հապաղելն անընդունելի է: Մենք պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ և բանակը պահելու գործում, և զինծառայողի ընտանիքի կողքին կանգնելու հարցում: Գտնում եմ հասել է պահը, որպեսզի մենք ևս ունենանք համանուն օրենք»,-ասել է Ռ. Դադայանը և հավելել, որ հայրենիքի անվտանգության համար բոլորս պատասխանատու ենք: [url=http://artsakhpress.am/arm/news/74939/romela-dadayany-koch-e-arel-zintsarayoxneri-vnasneri-hatucman--masin--hh-orenqn-yndunel-naev-arcakhum.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր