1968 դիտում
14:46 16-02-2017
Զինծառայողներին պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 3-րդ անդամը կլինի ընդդիմությունից
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին նշանակել է հոգաբարձուների խորհրդի անդամ:
ՀՀ կառավարության նիստում Դավիթ Հարությունյանը նշել է, որ ԱԺ ընտրություններից հետո կառավարությունը մտադիր է պաշտոնապես առաջարկություն ներկայացնել Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, որպեսզի հոգաբարձուների խորհրդի երրորդ ներկայացուցիչը կառավարության կողմից նշանակվի ընդդիմադիր խմբակցությունից:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է հոգաբարձուների խորհրդի ինն անդամներից երեքին:
Գործադիրը նաև լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարարության Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության փոխարեն ՀՀ կառավարության աշխատակազմում համանման գործառույթներով օժտված բաժին ստեղծելու նպատակով: Նշված վարչությունը հանդիսանալով նախարարության զորահավաքային մարմինը, միաժամանակ իրականացնում էր երկրի զորահավաքային նախապատրաստության պետական քաղաքականության մշակման գործառույթներ, որը և փոխանցվել է ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ստեղծվող բաժնի կողմից իրականացվող գործառույթների շարքին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
577 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1039 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը