211652_close_icon
views-count30592 դիտում article-date 19:02 26-10-2017

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են ոմն Գրիգին, ով 26 տարեկան է, ում 24-ամյա աղջիկը մեղադրում է տարբեր վայրերում իրեն բռնաբարելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է ոմն Գրիգի ինքնությունը, ում Երևան քաղաքի բնակչուհի, 24-ամյա Թերեզա Դ.-ն մեղադրում է տարբեր վայրերում իր կամքին հակառակ բռնաբարելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ոմն Գրիգը Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Գրիգոր Արմենակյանն է, ով Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ներկայացել է Ոստիկանություն, որտեղ փաստի առթիվ հետաքննություն էր սկսվել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/24/1080624/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն էր սկսվել Երևան քաղաքի բնակչուհի, 24-ամյա Թերեզա Դ.-ի դիմումի կապակցությամբ: Վերջինս Ոստիկանությանը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 19:00-ի սահմաններում ինքը Մաշտոցի պողոտայում նստել է արծաթագույն տաքսի ավտոմեքենա, որի համարանիշը չի հիշում և վարորդը, ով ներկայացել է Գրիգ անունով, իրեն տարել է անհայտ ուղղությամբ և իր նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ: Ոստիկանների հետ զրույցից հետո Թերեզա Դ.-ն հայտնել էր նաև, որ Գրիգը իրեն նախ տարել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի հարակից ամայի դաշտ, որտեղ իր կամքին հակառակ, սպառնալիքով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, այնուհետև տարել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող մի տուն, որտեղ նույնպես իր կամքին հակառակ՝ բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր