Ստեփանավանում «մաքրելու բան չի մնացել». քաղաքը ևս միացել է համապետական շաբաթօրյակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ստեփանավան քաղաքում ժամը 10:00-ին մեկնարկել են քաղաքի մաքրման աշխատանքները, որին մասնակցում են ավելի քան 30 կառույցների ներկայացուցիչներ:
Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակիցները այս պահին շաբաթօրյակ են անցկացնում քաղաքի (ձախափում): Քաղաքապետ Միքայել ղարաքեշիշյանը շրջում է մաքրվող տարածքներում: Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժինը ողջ ներուժով լծված է աղբի տեխափոխման աշխատանքներին՛ աշխատում է տասը միավոր տեխնիկա:
Հաշվի առնելով նախորդ շաբաթօրիակների արդյունավետությունը, այսօր աշխատանքներն ավելի շուտ կավարտվեն: Ստեփանավանի քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում բոլոր կառույցների ներկայացուցիչներին՝ ակտիվ մասնակցության և քաղաքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: