ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միացել է համապետական շաբաթօրյակին
Գյուղատնտեսության նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցներն այսօր մասնակցել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող համապետական շաբաթօրյակին:
Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Հրազդանի կիրճում, ինչպես նաև բարեկարգել և կանաչապատել Մամիկոնյանց փողոցի վրա գտնվող նախարարության մասնաշենքի հարակից տարածքը: