211652_close_icon

Երևանում Ոստիկանության Արաբկիրի բաժնի «քթի տակից» 45 րոպե թալանում են կրպակը ու մինչև այժմ կատարողները չեն բացահայտվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count61158 դիտում article-date 19:42 19-10-2017
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Խաչիկ Նավասարդյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ հոկտեմբերի 14-ից 15-ը Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց գտնվող կրպակից կատարված խոշոր չափի գողության փաստով: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 14-ին ժամը 10:15-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում Արաբկիրի Ոստիկանության դիմաց գտնվող բջջային հեռախոսների վերանորգման խանութից գողացել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների տարբեր աքսեսուարներ: Գողության հետևանքով անհատ ձեռներեց, 33-ամյա Կարեն Բեժանյանը կրել է մոտ 800 հազար դրամի վնաս: Կատարվածի մասին Կ. Բեժանյանը դիմել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և նրանց է տրամադրել տեսանյութ, թե ինչպես են գողերը մոտ 45 րոպե թալանում խանութը՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի «քթի տակից»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր