2522 դիտում
16:43 19-10-2017
Արտակարգ դրության ժամանակ հանրաքվե անցկացնելն արգելվելու է
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է հստակ և համապարփակ կարգավորել ՀՀ սահմանադրության փոփոխությունների արդյունքում բարեփոխված հանրաքվեի ինստիտուտի կապակցությամբ սահմանադրորեն ամրագրված հարաբերությունները: Սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին համահունչ օրենքը կստեղծի հուսալի երաշխիքներ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության և դերակատարության համար, ինչպես նաև կնպաստի հանրաքվեի ինստիտուտի դերի և նշանակության բարձրացմանը:
Նախագծով հստակ կարգավորում են ստացել հանրաքվեի հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, հանրաքվեի դրվող նախագծերը և այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, հարցը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման և այլ հարցեր:
Բացի այդ, նախագծով հստակ սահմանվել են հանրաքվեի դրվող հարցերի շրջանակը: Նախագծով ամրագրվել է նաև ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե անցկացնելու արգելքը՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից:
Նմանատիպ նյութեր
2565 դիտում
16:59 11-11-2016
Սաակաշվիլին Ուկրաինայում նոր քաղաքական ուժ կստեղծի. նպատակը վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է
Այս բաժնից
298 դիտում
15:14 18-05-2024
Որպես հայ պարտավոր ենք այսօր լինել մեր Սրբազանի կողքին, ես նրան շատ եմ վստահում. Ալլա Լևոնյան