211652_close_icon
views-count3662 դիտում article-date 15:46 18-10-2017

«Հաջողության բանաձև». ՀՀ պաշտպանության նախարարը հյուրընկալվել է «ԱՅԲ» կրթահամալիրում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հյուրընկալվել է «ԱՅԲ» կրթահամալիրում և «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում հանդես եկել դասախոսությամբ՝ «Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմայով: «Հաջողության բանաձև» նախագծի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների միջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի և կարողությունների հանդեպ։ «Բաց դռների» ձևաչափով անցկացված դասախոսության ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է հանրային առաջնորդի հիմնական ուղղորդիչներին, գործունեության հստակ տեսլականի դերին և հանրության հետ հետադարձ կապի պահպանման անհրաժեշտությանը: Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ունկնդիրների հարցերին: Որպես պաշտոնավարման մեկ տարվա գլխավոր ձեռքբերում՝ Վիգեն Սարգսյանն առանձնացրել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին «Այբ» դպրոցի կրթական ծրագրով առավել համապարփակ կրթության տրամադրումը, նկատելով, որ գիտելիքն առաջնորդի հաջողության կարևորագույն բանալիներից է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր