39735 դիտում
21:05 17-10-2017
Դավիթաշենում ծառերի սպանդ իրականացնող «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը դատապարտվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանին և դատապարտեց 6 ամսվա ազատազրկման՝ միաժամանակ վճռելով պատիժը պայմանական չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սամսոնյանը այս տարվա ապրիլին գաղտագողի կազմակերպել էր ծառերի սպանդ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/09/1063976/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 8-ի, լույս 9-ի գիշերը Երևանում` Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում, անհայտ անձը կամ անձինք թրքաբարո կերպով ծառերի սպանդ էին իրականացրել:
Ծառերի սպանդ իրականացնողները ոչնչացրել էին 23 ծառ, որոնք բարդի էին եղել և դրանք այլևս պիտանի չեն աճելու համար:
Հասցված վնասը կազմում էր մոտ 9 մլն դրամ: Բնակիչները, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ծառերի սպանդի հեղինակները Դավիթաշենի մանկապատանեկան լողի «Դելֆին» մարզադպրոցի տերերն են և կազմակերպիչը եղել է Ալիկ անունով մի տղամարդ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]Դատարանի կողմից դատապարտված 51-ամյա Ալեքսան Սամսոնյանն է, ով ծառերի սպանդ է իրականացրել Դավիթաշենում[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0547998001508259967841053.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+