Վանաձորում տեղի կունենա Հովհանննես Աբելյանի անվան հանրապետական թատերական փառատոնը՝ նվիրված մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ հոկտեմբերի 17-23-ը կիրականանա Հովհանննես Աբելյանի անվան հանրապետական թատերական փառատոնը՝ նվիրված մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին, որը կկրի «Հայ ժամանակակից դրամատուրգիա» խորագիրը:
Փառատոնի շրջանակում հանդես կգան 7 թատերախումբ՝ արդի դրամատուրգների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված ներկայացումներով: