211652_close_icon
views-count47070 դիտում article-date 18:38 11-10-2017

Նոր մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով. քաղաքացին պնդում է, որ իրականում այդ ամենի պատճառը խոշոր չափի գումարն է եղել, իսկ ծեծկռտուք՝ որպես այդպիսին, չի եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, նոր մանրամասներ են պարզվել հոկտեմբերի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով, երբ Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ, 47-ամյա Իշխան Շաբաբյանը Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել էր, որ Քաղցրաշեն գյուղի գերեզմանատան մոտ իրեն և իր որդուն՝ 26-ամյա Ալիկ Շաբաբյանին, մի խումբ քաղաքացիներ ծեծել են, որից հետո իրեն պատկանող Hyundai Solaris մակնիշի X 050 EK 123 Ռուսաստանի Դաշնության համարանիշներով ավտոմեքենան տարել են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 52-ամյա Արթուր Ամիրխանյանը ասաց. -Ես ազտամարտիկ եմ, մասնակցել եմ Արցախյան պատերազմին և ունեմ բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր, որոնք ևս փաստում են այդ մասին: Ջրաշեն գյուղում ունեմ մրգատու այգիներ և 2016 թվականին բերքի իրացման խնդիրներ ունենալով այստեղ՝ որոշեցինք բերքը տանել Ռուսաստանի Դաշնություն: Քանի որ Մոսկվա քաղաքի շուկան վերահսկում են ադրբեջանցիները, որոշեցի ծանոթ փնտրել, որպեսզի կարողանանք բերքը այնտեղ վաճառել: Մոտիկներիցս մեկը խորհուրդ տվեց, որ ծանոթանամ, կապ հաստատեմ Իշխանի հետ և համագործակցեմ: 2016 թվականին աշխատեցի նրա հետ, խնդիրներ չեղան ու այս տարի ևս բերքը հասնելուն պես, ուղարկեցի նույն պայմանավարվածությամբ, որ նա պետք է այն վաճառեր և գումարը ուղարկեր ինձ, իսկ դրա դիմաց էլ ես իրեն գումար էի վճարում: Այս տարի բերքը շատ էր և հաճախակի էի ուղարկում, նա էլ ասում էր, որ բերքը վաճառել է, հենց գումարը տան՝ կուղարկի ինձ: Ամեն անգամ գումարի մի մասն էր ուղարկում, պատճառաբանելով որ ադրբեջանցիները չեն տվել ու քանի որ նախորդ տարի առանց խնդիրների աշխատել էինք, նա իմ մոտ վստահություն էր ձեռք բերել ես հավատում էի: Այդպես կուտակվեցին պարտքեր և հասավ 100 000 ԱՄՆ դոլարի: Արդեն, որ բերքը վերջանում էր, պահանջեցի գումարը ուղարկի, որի պատճառով առաջացան խնդիրներ, խոսակցություններ և պայմանավորվեցինք, որ հենց գա Հայաստան՝ հանդիպենք ու ընդհանուր հայտարարի գանք: Մենք հոկտեմբերի 3-ին, Երևանում պատահաբար նկատեցինք նրա մեքենան և քանի որ պայմանավորվել էին, որ պետք է Հայաստան գալուն պես ինձ զանգահարի ու չէր զանգահարել, որոշեցինք գնալ նրա մեքենայի հետևից և հանդիպել: Այդպես հասանք Քաղցրաշեն գյուղ, որտեղ ես ձեռքով կանգանացրեցի նրա մեքենան, բայց նա չկանգնեց և մտավ տարածք, որտեղ սառնարաններ կային: Ես հետևից մտա, պահակը պահանջեց, որ դուրս գանք այնտեղից, ես էլ ասեցի Իշխանին, որ դուրս գանք ու դրսում զրուցենք: Նա ինձ պատասխանեց, որ ես քո հետ ոչ մի խնդիր չունեմ, ոչինչ չունեմ տալու: Այդ ամենը լսելով, ես նրա թևից քաշեցի և պահանջեցի դուրս գանք: Այդ ժամանակ ինչ որ մեկն ասեց, որ իմ որդուն Իշխանը քարով հարվածել է: Իմ որդին փոքր- ինչ ավելի շուտ էր մտել այդ տարածք: Իշխանին ասացի՝ ինչու ես խփել, մոտիկ գնացի, բայց նա փախավ: Այդտեղ մնաց նրա որդին, ով ինձ հայհոյեց, ես էլ բարկանալով՝ ապտակեցի որդուն, ինչի հետևանքով ընկավ գետին, հետո, երբ փորձեցի վերև բարձրացնել՝ նա իրեն գետնին այս ու այն կողմ սկսեց խփել: Տարածքից դուրս եկանք և որդին իրենց մեքենայի բանալիները շպրտեց ու ասաց, վերցրեք այս մեքեանայի բանալիները, կարողա կշտանաք: Բանալին վերցրինք, ընկերս նստեց ղեկին և հեռացանք այդտեղից, սակայն ճանապարհին հասկացանք, որ սխալ քայլ ենք արելմ գնացինք Արտաշատի ոստաիկանություն և ներկայացրեցինք եղելությունը: Ես այս ամենը ասում եմ այն նպատակով, որ արդարություն հաստատվի, քանի որ նրանք մեզ մեղադրում են այնպիսի բաների մեջ, որոնք իրականում չեն եղել: Մենք իրենց չենք ծեծել ու ինչքան էլ նրանք փորձեն համոզել, որ գումարային հարց չի եղել, իրականում հենց այդ 100 000 ԱՄՆ դոլարն է այս ամենի պատճառը, այլ ոչ ինչ-որ անձնական հարցեր: Նա իմ բերքը վաճառել է, իսկ գումարի միայն չնչին մասն է ուղարկել: Ինչ մնում է այն բանին, որ, իբր, մեքենայում գումար է եղել, որը մենք վերցրել ենք՝ դա նույնպես աբսուրդ է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/04/1079047/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն էր սկսվել երեկ՝ հոկտեմբերի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ, 47-ամյա Իշխան Շաբաբյանը Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել էր, որ Քաղցրաշեն գյուղի գերեզմանատան մոտ իրեն և իր որդուն՝ 26-ամյա Ալիկ Շաբաբյանին, մի խումբ քաղաքացիներ ծեծել են, որից հետո իրեն պատկանող Hyundai Solaris մակնիշի X 050 EK 123 Ռուսաստանի Դաշնության համարանիշներով ավտոմեքենան տարել են: Հայր ու որդի Արտաշատի Ոստիկանություն հայտնել էին նաև, որ իրենք մարմնական վնասվածքներ են ստացել: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և հետաքննչական բաժանմունքի ծառայողները՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել էին, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչներ, 52-ամյա Արթուր Ամիրխանյանի և նույն հասցեի բնակիչ, 23-ամյա Գագիկ Ամիրխանյանի միջև, որի ժամանակ եկուստեք հնչել էին վիրավորանքներ և տեղի էր ունեցել քաշքշուկ: Կարճ ժամանակ անց Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Ամիրխանյանը Ոստիկանություն էր ներկայացրել Hyundai ավտոմեքենան, որը տեղափոխվել էր Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր