211652_close_icon
views-count107746 դիտում article-date 14:04 09-10-2017

Գնդապետը Կոտայքի մարզում Range Rover-ը վարում է խախտումով, իսկ հետո էլ ընկեր Լենինի նման տնկում է մատը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանությունը բազմիս հորդորել է վարորդներին, որպեսզի ավտոմեքենան վարելիս պարտադիր ամրակապվեն, հակառակ դեպքում այն վարորդները, ովքեր մեքենան վարելիս չեն լինի ամրակապված, ապա նրանք վարչական պատասխանատվության կենթարկվեն՝ անկախ նրանց տրանսպորտային միջոցի մակնիշից, զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, մինչդեռ կան վարորդներ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից ու իրենց դնում են «լավ տղայի տեղ» ու արհամարհած ունեն օրենքը՝ համարելով, որ իրենք են այս երկրի տերերը։ Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի վարչական տարածքում գնդապետի ուսադիրներով տղամարդը Range Rover մակնիշի 55 QN 555 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու, ու երբ «մեծն» գնդապետը «բիթի ընկավ», որ իր իրավախախտումը նկարահանվեց, պրոլետարիատի մեծն առաջնորդ, ընկեր Լենինի նման ձեռքը տնկեց ու քթի տակ ինչ-որ անհասկանալի արտահայտություններ անելով՝ շարունակեց վարել Range-ը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ օրինախախտ գնդապետը, ով, ըստ մեր տեղեկությունների, Հայաստանում գործող կալանավայրերից մեկի պետն է, վարչական պատասխանատվության կենթարկվի իր կատարած խախտման համար, որից հետո, երևի, կպեղի պատմությունն ու կհիշի, թե ինչ էր ասել Վլադիմիր Իլյիչ Լենինը, այն է՝ սովորել, սովորել, սովորել ու վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո կսովորի, որ չպետք է խախտել օրենքը՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր