98985 դիտում
23:59 06-10-2017
Դատավոր Գեղամ Մարգարյանը քաղաքացուն Lexus-ով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած տնօրենին 3 միլիոնով դատարանից ազատ արձակեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարդատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված Կոտայքի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ( նստավայրը՝ Աբովյան քաղաք), որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Խաչատուր Հակոբյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ և 244 հոդվածի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը/ հատկանիշներով:
Դատավոր Գեղամ Մարգարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշում է մերժել քննիչի միջնորդությունը, փոխարենը՝ բավարարում է քաղաքացուն մահվան ելքով վրաերթի ենթարկած, նրան անօգնական թողած ու դեպքի վայրից փախուստի դիմած Խ. Հակոբյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի միջնորդությունը՝ նրան ազատ թողնելով 3 մլն դրամ գրավի դիմաց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Հակոբյանը աշխատում է որպես «Խաչատուր Հակոբյան» ԱՁ-ի տնօրեն, ով իր հոր՝ 59-ամյա Ռուբեն Հակոբյանի հետ հիմնականում սպասարկում են ոստիկաններին և դատավորներին՝ նրանց համար կարելով հագուստներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հանցագործությունը բացահայտվել է հսկայածավալ քննչական գործողությունների արդյունքում:
Կոտայքի մարզի քննիչներն ու Աբովյանի քննչական բաժնի քննիչները, մարզի քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի, ՀԿԳ ավագ քննիչ Ս. Սեդրակյանի, նույն բաժնի ավագ քննիչներ՝ Տիգրան Բաղյանի, Արման Գրիգորյանի կողմից կատարվել են հսկայածավալ գորոծողություններ, որպեսզի հանցագործությունը բացահայտվի և հանցագործի մտքով չանցնի, որ քննիչները կարող են իր նվագի տակ պարել, ինչի համար էլ վրաերթի օրը Ռ. Հակոբյանն էր ներկայացել Ոստիկանություն և սկսել էր քննիչներին «Գյուլնազ տատու հեքիաթները» պատմել՝ մտածելով, որ «իր կարած վերմակը» քննիչները որպես հիմք կընդունեն ու «կքաշեն քրեական գործի վրա», մինչդեռ դերձակ Ռուբենը մոռացել էր իր մատին մատնոց դնել ու քննիչների ճիշտ գործողությունների արդյուքնում ծակոցները ստացավ իրական կասկածյալը, մինչդեռ դատավոր Գ. Մարգարյանը գերադասեց կիրառել գրավը:
Դատարանի մոտ հավաքվածներն էլ, իմանալով, թե ինչ վճիռ է կայացրել դատավորը ասում էին. «Նա երևի դերձակի ազդեցության տակ է, ուզում է գործը կարի կասկածյալի սրտով»:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/10/03/1078896/]Ավելի վաղ [/url][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացրել էր տեսանյութ, որով տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է հոկտեմբերի 1-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ, տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը։
Տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութում հստակ երևում էր, որ հետիոտնը, ով տեղում մահացել էր, փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, երբ Lexus մակնիշի 10 CZ 010 համարանիշի ավտոմեքենան մեծ արագությամբ վրաերթի էր ենթարկում նրան ու մոտ 55 մետր առաջ ընթանալով՝ զոհին տանում, որից հետո մահացածին թողնելով անօգնական՝ Lexus-ի վարորդը դիմել էր փախուստի։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]Կասկածյալ, ԱՁ-ի տնօրեն՝ 30-ամյա Խաչատուր Հակոբյանն է[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0650951001507320073170176.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+