Անհատ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված կերակրի աղում յոդի պարունակությունը չի համապատասխանել սահմանված նորմերի պահանջներին
ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարների Կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության ու դիտարկման իրականացման և տեղեկատվության փոխանակման ու հանրայնացման կարգը հաստատելու մասին համատեղ հրամանի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է վերահսկողության սննդամթերքի իրացման մոտ 40 կետերում:
Կատարվել է աղի նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով անհատ ձեռնարկատեր Ամալյա Սահակյանի կողմից արտադրված կերակրի աղում յոդի պարունակությունը չի համապատասխանել սահմանված նորմերի պահանջներին:
Տնտեսվարողի ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ աղը տեխնիկական է և նախատեսված չէ սննդում օգտագործելու համար: Կատարելով ծառայության հանձնարարականը՝ անհատ ձեռնարկատեր Ամալյա Սահակյանն իր արտադրանքի մակնշման մեջ կատարել է համապատասխան լրացում` «աղ տեխնիկական» բովանդակությամբ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սպառողներին հորդորում է աղ գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը և հավաստիանալ, որ այն յոդացված է և նախատեսված կերակրում օգտագործելու համար:
[b]Աղբյուրը՝ snund.am[/b]