211652_close_icon
views-count9147 դիտում article-date 14:54 04-10-2017

Օդեսայում տեղի է ունեցել ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 29-ին Օդեսայում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը Օդեսայի մարզային խորհրդի հանդիսավոր ընդունելությունների տան մեծ դահլիճում կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 26-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Օդեսայի նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսանդր Տերեշչուկը, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Նիկոլայ Սկորիկը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Օդեսայի մարզային խորհրդի պատգամավորներ, Օդեսայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և անդամներ, Նիկոլաևի, Խերսոնի և Կիրովոգրադի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ, Հայ Առաքելական եկեղեցու Նիկոլաևի և Խերսոնի մարզերի հոգևոր հովիվը, Ռուս և Ուկրաինական Ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների բարձրաստիճան հոգևոր առաջնորդներ և հոգևոր այրեր, ԲՈՒՀ-երի ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և բազմաթիվ օդեսաբնակ հայեր։ Հանդիսությանը շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, ով ներկայացրեց անցած 26 տարիների ընթացքում տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները ու նվաճումները։ Նա խոսեց նաև հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների և դրանց հետագա զարգացման հեռանկարների մասին, այս համատեքստում անդրադարնալով Ուկրաինայում տարբեր ոլորտներում հայերի ունեցած կարևոր դերին։ Օդեսայի նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսանդր Տերեշչուկն իր ելույթում նշեց հայ ժողովրդի հետ ունեցած վաղեմի բարեկամության մասին՝ արտահայտելով իր համակրանքը Հայաստանի և եղբայրական հայ ժողովրդի հանդեպ: և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Նիկոլայ Սկորիկն, իր հերթին բարձր գնահատեց Ուկրաինայի քաղաքական, տնտեսական կյանքում հայազգի ներկայացուցիչների ակտիվորեն ներգրավվածությունը և, ի դեմս Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի, իր շնորհավորանքները հղեց հայ ժողովրդին: Միջոցառման մասնակիցներին փոխանցվեց նաև Օդեսայի քաղաքապետի շնորհավորանքները: Միջոցառման ընթացքում Օդեսայի ազգային օպերայի կատարողների կողմից հնչեցին հայկական ստեղծագործություններ, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից պատվոգրեր շնորհվեցին Օդեսայի նահանգային խորհրդի պատգամավոր Կնյազ Խաչատրյանին, «ԳԼԱՍ» հեռուստաընկերության տնօրեն՝ Ալյոնա Եվդոկիմովային և լրագրող՝ Նուարդ Պողոսյանին: Հայկական մշակույթի տարածման և լուսաբանման գործում ակտիվ մասնակցության ու աջակցության համար պատվոգրեր շնորհվեցին նաև օդեսաբնակ հայազգի գործարարներ Ֆելիքս Պետրոսյանին, Արտակ Յուզբաշյանին և Վանիկ Երանոսյանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր