11062 դիտում
13:48 04-10-2017
Սփյուռքի նախարարը մասնակցեց բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի ցուցահանդեսի բացմանը
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցեց Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ, ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ, Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության, Հայաստանի ազգային պատկերասրահի և Սոֆիայի քաղաքային պատկերասրահի աջակցությամբ կազմակերպված բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի «Նավամատույցներ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը, Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, հասարակական, քաղաքական գործիչներ, արվեստագետներ:
Ավելի քան 90 գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները ներկայացնոմ են Հայաստանի, Սիլիստրայի, Բալչիկի, Դոբրուջայի գեղատեսիլ վայրերն ու գողտրիկ անկյունները: Ընդգրկված են աշխատանքներ ընտանիքի ու մասնավոր հավաքածուներից, Սոֆիայի քաղաքային պատկերասրահից, Սիլիստրայի, Վառնայի, Տուտրականի, Պազարջիկի, Դոբրիչի, Պլովդիվի պատկերասրահներից, Սիլիստրայի հայկական առաքելական եկեղեցուց, որոնք ներկայացնում են բնանկարներ, քաղաքային ու ծովային տեսարաններ, ինչպես նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ:
Ցուցադրությունը կգործի սույն թվականի հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 3-ը:
Նմանատիպ նյութեր
1379 դիտում
17:07 10-12-2022
ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսի բացմանը
1141 դիտում
17:19 07-10-2014
Նախագահը ներկա է գտնվել նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը. ֆոտոշարք
2583 դիտում
17:30 17-09-2015
Բակո Սահակյանը ներկա է գտնվել ժողովրդական նկարիչ Լավրենտ Ղալայանի անհատական ցուցահանդեսի բացմանը
Այս բաժնից
1114 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1213 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1417 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ