211652_close_icon
views-count2953 դիտում article-date 08:12 23-09-2015

«Ավշարի Արայիկը» կանդամագրվի ՀՀԿ-ին

«Ժամանակը» գրում է. «Աժ անկուսակցական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ «Ավշարի Արայիկը», ով ևս սահմանադրական փոփոխությունների քննարկման շրջանակում մասնակցել էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ինչպես բոլոր մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, գալիք խորհրդարանում տեղ ունենալու համար պետք է անդամագրվի որևէ կուսակցության։ Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո որոշե՞լ է, թե որ կուսակցություն է մտնելու, Գրիգորյանը երեկ ասաց՝ Հանրապետական. «Եթե, իհարկե, որոշեմ անդամագրվել որևէ կուսակցության»»։

Նմանատիպ նյութեր