211652_close_icon
views-count4637 դիտում article-date 17:35 30-09-2017

Նորք-Մարաշ վարչական շրջանում նշվել է Մարաշի վերածնության 70-ամյա հոբելյանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մարաշի վերածնության արդեն ավանդական դարձած տոնին: Վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Մարաշի վերածնության 70-ամյակի առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում, որի շրջանակում ելույթներով հանդես են եկել անհատ կատարողներ, պարախմբեր ու ազգագրական համույթներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև եկեղեցու բակում բացված տաղանդաշատ նորքմարաշցիների և սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին, զրուցել է վարչական շրջանի տոնախմբող բնակիչներ հետ, շնորհավորել նրանց Մարաշի վերածնության տոնի առթիվ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է նաև հոբելյանական օրվա տոնախմբության ակամա մասնակիցները դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցում պսակադրվել պատրաստվող երիտասարդ զույգերին՝ մաղթելով նրանց երջանկություն: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել նաև Նորք-Մարաշում կառուցված նոր հանգստի գոտու բացման արարողությանը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին Երևանն օրեցօր առավել հարմարավետ դարձնելու համար` վարչական շրջանի բնակիչները նշել են, որ հիմնականում սեփական տնատիրություններից կազմված Նորք-Մարաշ վարչական շրջանի համար մանկական խաղահրապարակներով ու ֆուտբոլի դաշտով հանգստի գոտի ունենալն իսկապես անհրաժեշտություն էր:

Նմանատիպ նյութեր