23989 դիտում
16:11 29-09-2017
Հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը:
Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը 7.90C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 50C: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է 9.80C, երրորդում 5.90C:
Միջին ջերմաստիճանը առավել բարձր է Մեղրիում 150C, Արարատի, Արմավիրի մարզերում, Երևանում 130C, Տավուշում 120C: Ցածր է լեռնային շրջաններում՝ 70C (Աշոցքում՝ 40C):
Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները: Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է: Արարատյան դաշտում աշնանային ամենավաղ ցրտահարությունները դիտվել են հոկտեմբերի 1-ին և 2-ին, սակայն դրանց հավանականությունը շատ փոքր է:
Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո: Ամսական տեղումների միջին քանակը կազմում է 48մմ: Ամենից քիչ տեղումներ դիտվում են Արարատյան դաշտում` 23-30մմ, ամենից շատ` Լոռիում, Կոտայքում, Գորիսում` 50-60 մմ:
Հոկտեմբերին ավելանում է նաև ամպամած օրերի թիվը, որը հատկապես շատ է Գորիսում, բայց պարզ օրերի թիվը դեռևս գերակշռում է:
Հարաբերական խոնավությունը որոշ չափով ավելանում է և միջինը կազմում է 65-75%, ցերեկային ժամերին այն հասնում է 40-55%:
Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին:
Քամու ռեժիմը հանրապետությունում սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն որոշ չափով մեծանում է արևմտյան քամիների հաճախականությունը:
[b][i]Հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
[/i][/b]
[b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
[/b]Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+140C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26...+280C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -1...+20C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2..+1 0C, առավելագույնը՝ +27...+28 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման 27...32 մմ ):
[b]Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6...+8 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +20...240C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -2..-6 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -3...-7 0C, առավելագույնը՝ +18...+23 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 38...66 մմ ):
[b]Լոռու մարզ
[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8...+10 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +22...+260C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2..-4 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2...-40C (Տաշիրում -60C), առավելագույնը՝ +23...+24 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 44...49 մմ ):
[b] Տավուշի մարզ
[/b]Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9...+12 0C,որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +25...+280C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2..+3 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1..+20C, առավելագույնը՝ +21...+23 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 62...63 մմ ):
[b]Վայոց Ձորի մարզ
[/b]Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12...+140C, լեռնային շրջաններում` +6...+80C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +26...+28 0C, լեռնային շրջաններում՝ +15...+16 0C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -1..+20C, լեռնային շրջաններում` -2..-50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ +1...+20C, լեռնային շրջաններում՝ -3...-40C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +27...+280C, լեռնային շրջաններում՝ +21...+220C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 30...40 մմ, լեռնային շրջաններում 70...72 մմ ):
[b] Սյունիքի մարզ
[/b]Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +13...+15 0C, նախալեռնային շրջաններում` +8...+100C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +26...+300C նախալեռնային շրջաններում՝ +20...+240C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 0...+50C, նախալեռնային շրջաններում` 0...-30C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ +1...+40C, նախալեռնային շրջաններում՝ 0...+10C, առավելագույնը` հովտային շրջաններում +26...+28 0C, նախալեռնային շրջաններում՝ +23...+240C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 30...55մմ, նախալեռնային շրջաններում 39...74 մմ ):
[b]Երևան քաղաք
[/b]Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26...+28 0C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -1...+10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ +10C, առավելագույնը՝ +270C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 27-32 մմ ):
Նմանատիպ նյութեր
10271 դիտում
16:38 01-10-2016
Հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
1890 դիտում
16:18 26-02-2015
2015թ. մարտ ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
6819 դիտում
11:39 25-12-2015
2016 թվականի հունվար ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին