211652_close_icon
views-count7654 դիտում article-date 14:41 28-09-2017

Սահմանամերձ բնակավայրերի 58 հազար բնակիչներ 1 միլիարդ դրամի օժանդակություն կստանան

«Որոշման նախագիծը բյուջեի հավելված է, որն, օրենքի համաձայն, պետք է ներկայացվի Ազգային ժողով: Սեպտեմբերի 17-ին կառավարությունն ընդունեց մեկ օրենք, որով օժանդակությունը, որը պետությունը ցուցաբերում է սահմանամերձ տարածքներին, երկարաձգվեց մինչև 2021 թվականը»,- կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2018 թվականի ծրագիրը: Նախարարը նշեց, որ այն շուրջ մեկ միլիարդ դրամի օժանդակություն է ներառում, որը տրվում է 58 հազար բնակչի, որոնք սահմանամերձ 37 բնակավայրերում են տեղակայված։ Օժանդակությունը կլուծի գազի, ջրի, գույքահարկի, հողի հարկի, էլեկտրաէներեգիայի որոշակի չափաքանակների հետ կապված խնդիրը: Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ ծրագիրը վերաբերում է միայն պետության այս աջակցության բլոկին և փաստաթուղթը պետք է կցվի բյուջեին ու ուղարկվի Ազգային ժողով: Վարչապետը` արձագանքելով նախագծին, դիմեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանին և հարցրեց. «Պարոն Արամյան, նայե՞լ եք, որովհետև մենք, որքան հիշում եմ, գազի ու կիլովատի սակագների մեջ կարգավորումը, որ արել ենք, բյուջեի վրա չի մնացել», իսկ Վարդան Արամյանը պատասխանեց. «Սա այն հերթական ծրագրերից է, որն, ըստ օրենքի պահանջի, մենք պետք է ներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը»:

Նմանատիպ նյութեր