211652_close_icon
views-count22014 դիտում article-date 12:18 27-09-2017

Երանոսցի քաջ Նորիկի դպրոցում նշեցին հերոսացած հայորդու 21-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Նորիկ Զավենի Սարգսյանը սեպտեմբերի 26-ին կդառնար 21 տարեկան: 1996-ի սեպտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում բնակվող ազատամարտիկ Զավեն Սարգսյանի ընտանիքում ծնվեց 3-րդ զավակը, որին կնքեցին Նորայր անունով: Փոքր տարիքից դաստիարակվել էր ռազմահայրենասիրական ոգով: Աշխույժ և ընդունակ երեխա էր: Երանոսի 2-րդ դպրոցում սովորելու տարիներին աչքի էր ընկեր առաջադիմությամբ: 2015թ.-ին անցել էր ժամկետային զինծառայության, ծառայել ԼՂՀ Հադրութի, Քաշաթաղի, այնուհետև նաև Ջրականի պաշտպանական շրջանում: 2016-ի ապրիլյան պատերազմի մարտագործողությունների առաջին ակնթարթներից նա մարտական գործողությունների կիզակետում էր և ուժով և քանակով գերազանցող հակառակորդի դեմ մղած այդ կատաղի մարտերում էլ զոհվեց հերոսի մահով: Հետմահու Նորիկ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալի: Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, երանոսցի դպրոցականները հավաքվել էին Նորիկի հայրենի դպրոցի բակում, որտեղ նրա զինղեկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերոսացած հայորդու ծննդյան 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը: Հանդիսության պատվավոր հյուրերի շարքում էին նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազամկերպության ներկայացուցիչները: Միջոցառումից հետո դպրոցականներն ու միջոցառման հյուրերը այցելեցին նաև Երանոսի գերեզմանատուն և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին այնտեղ գտնվող Ն. Սարգսյանի գերեզմանի առաջ: ՂՊՎՄ անդամներն այցելեցին նաև Նորայրի հայրական տուն՝ աչքալուսանքի, քանզի սեպտեմբարի 4-ին Սարգսյանների ընտանիքում կրկին տոն և ուրախություն էր: Տան ծուխը ծխաց, օջախի կյանքը երկարեց, ծնվեց Նորայրի ավագ եղբոր որդին, որին կնքեցին հենց նրա անունով՝ Նորայր: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր