3293 դիտում
23:30 25-09-2017
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՌԴ կրթության և գիտության նախարարին
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց երկու բարեկամ ժողովուրդների միջև առկա դարավոր սերտ ու բարեկամական կապերի առիթով: Վեհափառ Հայրապետը ողջունեց երկու նախարարությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` կարևոր նկատելով կրթական ոլորտում նման շփումները և փորձի փոխանակումը աճող սերնդի կրթության ու դաստիարակության գործընթացի արդյունավետ կազմակերպման հարցում:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախարար Վասիլևային տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ կրթության և գիտության նախարարության արգասավոր համագործակցության ու համատեղ իրականացվող միջոցառումների մասին` ընդգծելով կրթական համակարգում ազգային, հոգևոր արժեքների ուսուցման կարևորությունը: Նորին Սրբությունը նախարարին ներկայացրեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող կրթական հաստատությունների` Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան դպրանոցի, Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի, «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի, Գևորգ Էմինի անվան Երևանի թիվ 182 դպրոցի, Հայորդյաց տների և այլ կրթական կենտրոնների գործունեությունն ու դրանց կարգավիճակը, անդրադարձ կատարեց հանրակարթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը:
ՌԴ կրթության և գիտության նախարարը ևս ուրախություն հայտնեց հանդիպման առիթով, ապա Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց կրթական համակարգում տեղ գտած բարեփոխումների վերաբերյալ: Մասնավոր անդրադարձ կատարվեց աստվածաբանության գծով ասպիրանտական կրթությանը և պետության կողմից Եկեղեցու հոգևոր-կրթական հաստատությունների ճանաչմանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որպեսզի Աստված հաստատուն և անխախտ պահի հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը և արդյունավորի նախարար Օլգա Վասիլևայի գործունեությունն ու առաքելությունը:
Նմանատիպ նյութեր
796 դիտում
14:53 08-11-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՌԴ Առողջապահության նախարարին
2399 դիտում
21:19 16-02-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարին
1125 դիտում
19:17 19-07-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ արդարադատության նախարարին
Այս բաժնից
676 դիտում
18:42 31-12-2024
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
649 դիտում
18:29 31-12-2024
Արդիականացման և խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ ենք մտել․ Արփինե Սարգսյանի ամանորյա ուղերձը