11299 դիտում
16:34 25-09-2017
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է
Սեպտեմբերի 25-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը, հանդիպել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջպետական հարաբերությունների եւ, հատկապես, միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման համար:
Արա Բաբլոյանը մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանի իշխանություններն անկախության վերականգնման առաջին իսկ օրերից մեծ կարեւորություն են տվել Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր խոսքում նշել է. «Միմյանց հետ հարաբերություններում մենք միշտ առաջնորդվել ենք մեկ ճշմարիտ սկզբունքով՝ մեր միջեւ չլուծվող խնդիրներ չկան»: Նա հույս է հայտնել, որ ապագայում եւս արդյունավետ համագործակցությունը կշարունակվի, նոր ուղիներ կգտնվեն բազմաբնույթ շփումների սերտացման համար` առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը: Արա Բաբլոյանը վրացի գործընկերոջն առաջարկել է առավել հաճախակի դարձնել երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը փոխայցերի, համատեղ քննարկումների ձեւաչափով:
Վրաստանի խորհրդարանի նախագահը, խոսելով վրաց-հայկական հարաբերությունների մասին, մասնավորապես նկատել է, որ թեեւ այս տարի նշվում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, սակայն վրաց-հայկական բարեկամությունն ունի դարերի պատմություն: Իրակլի Կոբախիձեն վստահեցրել է, որ Վրաստանի խորհրդարանական բոլոր ուժերն ունեն միատեսակ դիրքորոշում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները պետք է լինեն եղբայրական ու քայլեր ձեռնարկվեն դրանք առավել ամրացնելու ուղղությամբ: Վրաստանի խորհրդարանի ղեկավարը հայ գործընկերներին մանրամասն ներկայացրել է իրենց երկրում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները:
Կողմերը քննարկել են տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ու խորհրդարանի պատվիրակությունն այցելել են Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հրապարակ:
Նմանատիպ նյութեր
7253 դիտում
12:44 17-10-2017
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վարշավա
9970 դիտում
15:35 30-10-2017
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դուշանբե. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
3642 դիտում
17:40 21-12-2016
Պաշտոնական այցով Վրաստանում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
Այս բաժնից
688 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2017 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց